Մատչելիության հղումներ

Հայերը ամենաերջանիկ ժողովուրդների՞ց են


Happiness, le bonheur, Glück, felicità, 幸福... տարբեր լեզուներով այս բառի` երջանկության ընկալումն ու բնորոշումը տարբեր երկրների համար տարբեր է:

Օրինակ, ցեղասպանություն ապրած ժողովրդի եւ ոչ վաղ անցյալում պատերազմած երկրների բնակչության համար, պարզվում է, երջանկությունը նախ պատերազմի բացակայությունն է, հետո առողջությունը:

WIN-Gallup International ընկերության կողմից անցկացված «Երջանկության համաշխարհային բարոմետր» բնակչության գլոբալ հարցման տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանում հարցված 500 հոգուց 70 տոկոսն իրեն համարել է երջանիկ, 10 տոկոսը՝ դժբախտ, 18 տոկոսը՝ ոչ երջանիկ, ոչ էլ դժբախտ, իսկ հարցվածների 2 տոկոսը չի պատասխանել:

Երեւանի պետական համալսարանի Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանն ասում է, որ սոցիոլոգիական հարցումները պետք է առաջնորդվեն սթափ դատողության սկզբունքով: Եթե հետազոտության արդյունքները հակասում են սթափ դատողությանը, ապա դա անընդունելի է:

Աթանեսյանը չի մասնակցել այս հարցումներին, սակայն տեղյակ է հետազոտության անցկացման մանրամասներին:

«Ինչպես եք Ձեր անձնական վիճակը գնահատում, որպես երջանիկ, ոչ երջանիկ թե ոչ այս ոչ այն», - սրանք են եղել հեռախոսով անցկացված հարցումների հիմնական հարցերը: Թուրքիայում 1021 հարցվածներից իրենց երջանիկ են համարել միայն 44, իսկ Ռուսաստանի 1000 հարցվածներից` 39 տոկոսը: Սոցիոլոգը զարմանում է, եթե Ռուսաստանում իրենց երջանիկ համարող մարդկանց թիվը գրեթե 2 անգամով փոքր է «հայաստանցի երջանիկներից», ապա ինչո՞ւ են այդքան մեծ թվով հայեր մշտական բնակության մեկնում Ռուսաստան կամ այլ երկրներ:

Հարցման արդյունքների համաձայն` ընդհանուր առմամբ, ներկայումս երջանիկ է Երկրի բնակչության շուրջ 53 տոկոսը, 17 տոկոսը դժբախտ է, 31 տոկոսը պատասխանել են, որ իրենց ոչ երջանիկ են համարում, ոչ էլ դժբախտ, իսկ 3 տոկոսը չի կարողացել որոշիչ պատասխան տալ:

«Դուք ձեզ երջանիկ համարում եք»,- հոգեբան Կարինե Նալչաջյանն ասում է, որ սա աշխարհի բարդագույն հարցերից մեկն է:

«Եթե բավարարված չեն մարդու հիմնարար պահանջմունքները, մարդը չի կարող իրեն երջանիկ զգալ», - նշում է հոգեբանը:

Հարցման համաձայն՝ մոլորակի ամենաերջանիկները Ֆիջիի բնակիչներն են (1020 հարցվողների 89 տոկոսն իրեն երջանիկ է համարում):


please wait

No media source currently available

0:00 0:05:50 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG