Մատչելիության հղումներ

ԵՄ-ն եւ ԵԱՀԿ-ն կսատարեն Հայաստանում ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը


Եվրամիությունը եւ ԵԱՀԿ-ն կաջակցեն Հայաստանում 2012 եւ 2013 թվականներին ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը: Հայաստանում Եվրամիության պատվիրակության հաղորդագրության համաձայն` ԵՄ-ն եւ ԵԱՀԿ-ն համաձայնության են եկել համատեղ ծրագրի իրականացման շուրջ, որի արժեքը կկազմի 1.7 միլիոն եվրո: Ֆինանսավորումը կկատարվի Եվրամիության, իսկ իրականացումը` ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի կողմից:

Հայաստանյան ընտրություններին վերաբերող այս առաջին համատեղ ծրագիրը նախատեսում է` քաղաքացիական հասարակության հմտությունների ամրապնդում, երկրում մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդում եւ սատարում` Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակի ուժեղացման եւ աշխարհագրական տեղակայության ընդլայնման միջոցով, ընտրահանձնաժողովների տեխնիկական եւ մասնագիտական ունակությունների հզորացում բոլոր մակարդակներում, ոստիկանության տեխնիկական եւ մասնագիտական ունակությունների բարելավում, որոնք անհրաժեշտ են քվեարկողների ճշգրիտ եւ հասանելի ցուցակների տրամադրման համար, հանցագործությունների մասին ստացված հաղորդագրությունների արագ արձագանքման, հասարակական կարգի պահպանության, ինչպես նաեւ ընտրություններին նախորդող բռնությունների քննության գործերում ներգրավված ոստիկանների տեխնիկական ունակությունների, գիտելիքների եւ հմտությունների բարելավում, ընտրական իրավունքների եւ ընթացակարգերի մասին հասարակության իրազեկման բարձրացում, մասնավորապես` մարզերում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG