Մատչելիության հղումներ

Հնգօրյա սեմինար` բուսասանիտարական վերահսկողության վերաբերյալ


Այսօր տեղի ունեցավ բուսասանիտարիայի վերահսկողության վերաբերյալ տարածաշրջանային գիտագործնական սեմինարի բացումը:

Սեմինար հանդիպումը կազմակերպել է ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (FAO) գրասենյակը: Սեմինար-հանդիպմանը մասնակցում են ԱՊՀ երկրների ինչպես նաեւ Ալբանիայի, Թուրքիայի եւ Մակեդոնիայի բուսասանիտարիայի ոլորտի ներկայացուցիչները:

«Սեմինարի նպատակն է ծանոթանալ երկրներում բուսասանիտարական իրավիճակի, իրականացվող միջոցառումներին, գործողություններին, նաեւ ներկայացնել մեր երկրում տիրող իրավիճակը բուսասանիտարական բնագավառում», - ասում է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանը:

Այս տարի արդեն ներդրվել է բուսասանիտարիայի բնագավառում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հաշվառման մեխանիզմը, որը հնարավորություն կտա տեղեկություններ ստանալ այն բոլոր մարդկանց մասին, ովքեր զբաղվում են բուսական արտադրությամբ, վերամշակմամբ, ներմուծմամբ, պահպանմամբ եւ արտահանմամբ: Կազմակերպիչների նպատակն է հասկանալ, թե ով ինչով է զբաղվում ՀՀ-ում բույսի արտադրանքի ու բուսականության ցանկացած ոլորտում եւ սահմանել բոլոր համապատասխան չափորոշիչները:

Թուրքիայից ժամանած Բույսերի պաշտպանության եւ գյուղատնտեսության փորձագետ Հաֆիզ Մումինջանովը սեմինարի բացմանը հանդես եկավ ողջույնի խոսքով. - «Ես գիտեմ, որ Հայաստանը լեռնային երկիր է, եւ տնտեսական հիմնական ոլորտը գյուղատնտեսությունն է, դրա զարգազման համար կարեւորագույն հարցերից է բուսականության պաշտպանությունը, բուսասանտիտարական վերահսկողությունը: Բուսականության նորմերին ու կանոններին հետեւելն էլ շատ կարեւոր է: Դա օգնում է ընդլայնել մարքեթինգի շուկան, խթանել միջազգային առեւտրի զարգացումը: Հենց միջազգային չափորոշիչներն են թույլ տալիս յուրաքանչյուր երկրին հասանելի դարձնել այն տեղեկատվությունը, որը հարկավոր է բուսասանիտարական վերահսկողություն եւ հետազոտություններ անցկացնելու համար, նաեւ կանխելու վտանգավոր, վարակիչ մարմինների մուտքը տվյալ երկիր: Շատ շնորհակալ եմ հայ գործընկերներիս` հրավերի եւ ջերմ ընդունելության համար»:

ՀՀ-ում սանիտարիայի բնագավառում նման բարձր մակարդակի միջոցառում կազմակերպվում է առաջին անգամ: Աբրահամ Բախչագուլյանի խոսքով` նման միջոցառումները շարունակական բնույթ են կրելու:


please wait

No media source currently available

0:00 0:03:39 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG