Մատչելիության հղումներ

Շփման գծի դիտարկման ժամանակ հրադադարի խախտումներ չեն գրանցվել


ԵԱՀԿ-ի առաքելությունը այսօր Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու շրջանի Կուրապատկինո բնակավայրի մերձակայքում:

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ` Ղարաբաղի Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումը գլխավորել է ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

Դիտարկումն անցել է ըստ ժամանակացույցի, դրա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները:

ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչը երեկ Ստեփանակերտում հանդիպել էր Ղարաբաղի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի, արտգործնախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանի հետ։

Հանդիպումների ժամանակ քննարկվել են շփման գծում տիրող օպերատիվ իրադրությունը, երկուստեք ընդգծվել է հրադադարի պահպանման եւ ամրապնդման, շփման գծում միջադեպերի կանխման մեխանիզմների ստեղծման անհրաժեշտությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG