Մատչելիության հղումներ

Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը մեկնել է Բրյուսել


Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը այսօր մեկնել է Բրյուսել` մասնակցելու ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայանալիք Եվրատլանտյան գործընկերության, Աֆղանստանում անվտանգության աջակցման միջազգային ուժերի եւ Կոսովոյի շուրջ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի եւ գործընկեր պետությունների Շտաբի պետերի նիստերին:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` մինչեւ հունվարի 19-ը այցի շրջանակներում նախատեսվում են նաեւ Յուրի Խաչատուրովի հանդիպումները Եվրոպայում ՆԱՏՕ-ի Դաշնակցային ուժերի գերագույն հրամանատար, ծովակալ Ջեյմս Ստավրիդիսի եւ այլ գործընկերների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG