Մատչելիության հղումներ

logo-print

Եղիշե Կիրակոսյանը` արդարադատության փոխնախարար


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Եղիշե Կիրակոսյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ վարչապետի մեկ այլ որոշմամբ Եղիշե Կիրակոսյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ։

Արդարադատության նախկին փոխնախարար Էմիլ Բաբայանը անցած շաբաթ ընտրվել է նոր ձեւավորված Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG