Մատչելիության հղումներ

Ռումինիայի իշխանությունները արտակարգ խորհրդակցություններ են անցկացնում


Ռումինիա -- Անկարգություններ Բուխարեստում, 15-ը հունվարի, 2012թ.

Ռումինիա -- Անկարգություններ Բուխարեստում, 15-ը հունվարի, 2012թ.

Ռումինիայի իշխանությունները արտակարգ խորհրդակցություններ են անցկացնում` բյուջեի ծախսերի կրճատման դեմ երկրով մեկ ահագնացող բողոքի ցույցերին համարժեք պատասխան քայլեր ձեռնարկելու վերաբերյալ:

Մայրաքաղաք Բուխարեստում կիրակի օրը ցուցարարները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, որոնք ի պատասխան արցունքաբեր գազ են կիրառել: «Ֆրանսպրեսի» փոխանցմամբ, միջադեպի հետեւանքով շուրջ 30 մարդ վնասվածքներ է ստացել:

Ցուցարարները դժգոհում են կենսամակարդակի անկման, առողջապահության ոլորտում իրականացվող փոփոխությունների, նպաստների վերացման, բարձր հարկերի եւ կոռուպցիայի դեմ: Նրանք պահանջում են նախագահ Տրայան Բասեսկուի եւ կառավարության հրաժարականը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG