Մատչելիության հղումներ

Նավապետին մեղադրում են Costa Concordia զբոսանավի խորտակման համար


Խորտակվող Costa Concordia զբոսանավը
Խորտակվող Costa Concordia զբոսանավը
Վեց մարդու մահվան հանգեցրած իտալական զբոսանավի խորտակման պատճառը, նավի սեփականատիրոջ պնդմամբ, նավապետի «հանցավոր անփութությունն» է եղել:

Costa Concordia ընկերությունը հայտարարել է, որ ստորջրյա խութի բախվելուց հետո նավի անձնակազմը արտակարգ պատահարների դեպքում նախատեսված ընթացակարգերին չի հետեւել, ինչը ավելի քան 4,200 ուղեւոր տեղափոխող զբոսանավի ուղեւորների մի մասի համար ճակատագրական է դարձել:

Նավի խորտակման պատճառով 6 մարդ զոհվել է, 15 մարդ անհայտ կորած է, ավելի քան 60 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել:

Costa Concordia նավի նավապետ Ֆրանչեսկո Սկետինոն ձերբակալվել է, նրան ներկայացվել է մեղադրանք` մարդասպանության եւ իր նավը լքելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG