Մատչելիության հղումներ

Էքզիթ փոլ․ Ղազախստանի խորհրդարանի միակուսակցական բնույթը կարող է փոխվել


Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատի արտահերթ ընտրությունների ընթացքում իրականացված էքզիթ փոլի արդյունքներով մեջլիսում բացի իշխող «Նուր Օթան» կուսակցությունից կարող են տեղեր զբաղեցնել եւս երկու քաղաքական ուժ:

Էքզիթ փոլի արդյունքներով երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի Նուր Օթան կուսակցությունը ստացել է քվեների մոտ 80 տոկոսը, իսկ ընդդիմադիր «Ակ Ժոլ» կուսակցությունն ու կոմունիստները հավաքել են ավելի քան 7-ական տոկոս:

Ընդդիմությունն արդեն իսկ հայտարարել է ընտրությունների ընթացքում արձանագրած խախտումների մասին:

Այս ընտրությունները արտասովոր են, քանի որ փոփոխված ընտրական օրենսգիրքը պահանջում է` այսուհետ խորհրդարանում առնվազն երկու կուսակցություն պետք է ներկայացված լինի: Մինչ այս, երկար տարիներ Ղազախստանի խորհրդարանում ներկայացված էր միայն իշխող կուսակցությունը: Մեջլիսի 107 պատգմավորներից 98-ը «Նուր Օթան» իշխող կուսակցությունից են, 9-ը՝ ազատ պատգամավորներ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG