Մատչելիության հղումներ

Օբաման եւ Էրդողանը քննարկել են Սիրիայի եւ Իրանի հարցերը


Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում քննարկել է իրավիճակը Մերձավոր Արեւելքում, մասնավորապես` վերջին իրադարձությունները Սիրիայում եւ Իրանում:

Ինչպես ասված է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ, ԱՄՆ-ի եւ Թուրքիայի առաջնորդները կրկին իրենց աջակցությունն են հայտնել ժողովրդավարություն պահանջող սիրիացի ժողովրդի օրինական սպասումներին եւ քննադատության ենթարկել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմը` խաղաղ բնակիչների դեմ ուժ կիրառելու համար:

Օբաման եւ Էրդողանը անդրադարձել են նաեւ Իրանի միջուկային ծրագրին, Իրանի եւ միջազգային հանրության հնարավոր բանակցություններին, որոնց միջնորդ կարող է հանդես գալ Թուրքիան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG