Մատչելիության հղումներ

logo-print

Էլ-Բարադեյը դուրս եկավ Եգիպտոսի նախագահական ընտրապայքարից


ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նախկին ղեկավար, Նոբելյան մրցանակի դափնեկիր Մոհամեդ Էլ-Բարադեյը հայտարարել է Եգիպտոսի նախագահական ընտրապայքարից դուրս գալու մասին։

Իր հայտարարությունում Էլ-Բարադեյը հայտնել է, որ նման որոշում է կայացրել, քանի որ երկրում իշխող ռազմական խորհուրդը «նախընտրեց շարունակել հին ուղին` ասես ոչ մի հեղափոխություն էլ չի եղել»։ Նա ընդգծել է, որ անկարող է պայքարել նախագահի կամ որեւէ այլ պաշտոնի համար, «քանի դեռ դա ժողովրդավարական շրջանակներում չէ»։

Եգիպտոսը նախագահ չունի սկսած 2010 թվականի փետրվարից, երբ ժողովրդական ճնշման տակ հրաժարական տվեց երկիրը շուրջ երեք տասնամյակ ղեկավարած Հոսնի Մուբարաքը։

Նախագահական ընտրությունները Եգիպտոսում նախատեսված են այս տարի ավելի ուշ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG