Մատչելիության հղումներ

Ֆանատիզմը բնորոշ է իրականությունից փախչողներին


Ֆուտբոլային երկրպագուները «Եվրո - 2012»-ի ընտրական փուլի Հայաստան - Մակեդոնիա հանդիպման ժամանակ, Երեւան, 7-ը հոկտեմբերի, 2011թ.

Ֆուտբոլային երկրպագուները «Եվրո - 2012»-ի ընտրական փուլի Հայաստան - Մակեդոնիա հանդիպման ժամանակ, Երեւան, 7-ը հոկտեմբերի, 2011թ.

Ֆանատիկ մարդիկ շուտ ներշնչվելու, անկայուն հոգեվիճակ ունենալու հակում ունեն: Իրենք սեւեռուն տեսնում են այդ գաղափարները ու լիովին տրվում դրանց:

Ֆանատիզմը առաջացել է դեռ շամանների ժամանակ` մարդիկ, որոնք լիդերի հատկանիշներով էին օժտված եւ որոշակի գաղափարներ էին քարոզում, ունեին հատուկ որակներ, այլ մարդիկ տրվում էին այդ քարոզներին եւ դառնում այդ գաղափարի ֆանատը:

Արդյոք միայն բացասակա՞ն երեւույթ է ֆանատիզմը. այս առնչությամբ հոգեբան Ինգա Մուկուչյանը նշում է. - «Չենք կարող ասել, որ ֆանատիզմը միանշանակ բացասական երեույթ է: Շատ կարեւոր գաղափարներ, որ այսօր հասարակության մեջ գործում են, եկել են ֆանատիկ մարդկանց միջոցով: Ֆանատիզմը սոցիակալան հոգեբանության մեջ է մտնում, եւ ֆանատիկ մարդիկ չեն կարող լինել միայնակ, նրանք գործում են խմբով»:

Անահիտը Միշոյի մեծ երկրպագու է: Ունի բոլոր ձայնասկավառակները ստորագրություններով, սենյակի պատերին էլ փակցված են պաստառները: Իրեն համարում է ավելի շատ ֆանատ, քան սովորական երկրպագու, բայց հոգեբանի հավաստմամբ` ֆանատ կոչվելու համար համապատասխան զգացողությունն ավելի սրված պետք է լինի:

Ֆանատիկները, սովորաբար, ունեն որոշակի խնդիրներ, վերցնում են ֆանատիզմի գաղափարը եւ իրենց հոգեվիճակը փոխում են` տրվելով այդ գաղափարին:

Մանկական տարիքում արտահայտվող երկրպագությունը ֆանատիզմ չէ, սուր արտահայտված հետաքրքրություններ են, ասում է հոգեբանը, սակայն հիմնականում ֆանատիզմը բնորոշ է դեռահասներին:

XS
SM
MD
LG