Մատչելիության հղումներ

logo-print

«Ես եմ». իրական բանա՞կ, թե՞ հերթական բեմադրություն


Քանի որ այս տարի նշվում է Հայոց բանակի կազմավորման 20 ամյակը, 32 production-ի տղաները որոշել են նկարահանել ֆիլմ բանակի թեմայով: Հունվարի 7-ին առաջին անգամ «Ես եմ» ֆիլմը մեծ էկրան բարձրացավ: Ֆիլմի ռեժիսոր Վահագն Գրիգորյանը նշեց, որ ֆիլմում ներկայացված տարբեր խառնվածքի տեր զինվորները բանակին վառ գույներ են հաղորդում:

«Սցենարային աշխատանքները տեւել են մեկ ամիս, նույնքան էլ ծախսվել է նկարահանումների վրա: Ֆիլմում ընդգրկված են այնպիսի կերպարներ, ովքեր ծանոթի միջոցով փորձում են հանգիստ եւ թեթեւ ծառայություն անցկացնել: Հայ իրականությունում ծանոթի միջոցով ինչ-որ տեղ տեղավորվելը, ինչ-որ բան անելը սովորական երեւույթ է: Կամ ինչպես բանակի մասին խոսել, առանց ներկայացնելու տարբեր մարզերից եկած, տեղի բարբառով խոսող զինվորների», - պատմում է Գրիգորյանը:

Նկարահանումներն ընթացել են Տաուշի մարզի Բարեկամավան գյուղում է: Գրիգորյանը պատմում է, որ ընթացքում շատ հետաքրքիր դեպքեր են եղել: Հարցին, թե ինչո՞ւ են միայն բանակի դրական կողմերին անդրադարձել, ռեժիսորը պատասխանեց. - «Նկարել ենք այնպես, ինչպես ուզում ենք լինի բանակը: Իրական էր, տրամաբանված: Ուղղակի այսօր լսելով շատ բացասական լուրեր` փորձում են դրա հետ զուգահեռներ տանել. այլ տեսանկյունից էր տեսախցիկը մտել բանակ, այլ ռակուրսից էր նայում բանակին»:

Սցենարի հեղինակը, կոմպոզիտորն ու պրոդյուսերը Կարեն Բաբաջանյանն է: Նա համամիտ չէ այն մարդկանց հետ, ովքեր նշում են, թե այսօր հայոց բանակում բացակայում է ֆիլմում ներկայացված դրականը: Տղաները նշեցին նաեւ, որ ֆիլմում ընդգրկված շատ դրվագներ վերցված են իրական դեպքերից:

Հարցին, թե հեռուստաեթերից ցուցադրվող ֆիլմերն ու տեսանյութերը որքանո՞վ են համապատասխանում իրականությանը, երիտասարդ տղաների մեծ մասը խուսափում էր պատասխանել:
XS
SM
MD
LG