Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքիայի խորհրդարանի խոսնակը դիմում է Ֆրանսիայի Սենատի նախագահին


Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը այսօր նամակ է հղել Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժան-Պիեռ Բելին` Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի կապակցությամբ։

Ինչպես փոխանցում է ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը` վկայակոչելով թուրքական Zaman պարբերականի հաղորդագրությունը, Չիչեքը նամակում գրել է, թե Թուրքիայի համար դժվար է հասկանալ Ֆրանսիայի դիրքորոշումը, որը «կատարում է Հայաստանի դրոշակակրի դերը»։

Թուրքիայի խորհրդարանի նախագահը նշում է, թե Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից տվյալ օրինագծի ընդունմամբ ֆրանս - թուրքական հարաբերությունները ճգնաժամ ապրեցին, որը կարող է խորանալ Սենատի կողմից նախագծի հաստատման դեպքում։

Օրինագծի ընդունումը, ըստ Չիչեքի, բացասական ազդեցություն կունենա նաեւ հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման վրա։

Թուրքական խորհրդարանի խոսնակը հույս է հայտնել, որ Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատը չի ընդունի «երկրում խոսքի ազատությունը սահմանափակող» օրենքի նախագիծը։

Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի քննարկումը Ֆրանսիայի Սենատում նախատեսված է հունվարի 23-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG