Մատչելիության հղումներ

logo-print

Բաղդասարյանը հանդիպել է Բորդյուժային


Ավարտելով այցը Բելառուս` Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը ժամանել է Մոսկվա, որտեղ Հայաստանի դեսպանատանը այսօր հանդիպել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:

Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայության փոխանցմամբ` հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստան - ՀԱՊԿ համագործակցության խնդիրների լայն շրջանակ, հանգամանալից անդրադարձ է կատարվել Երեւանում ստորագրված ՀԱՊԿ-ի շրջանակներում համագործակցության միջոցառումների ծրագրին եւ ժամանակացույցին` ներառյալ «Կանալ», «Նելեգալ», «Պրոկսի» միջոցառումների իրականացմանը, որոնք առնչվում են տեղեկատվական անվտանգությանը, ապօրինի միգրացիային եւ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի խնդիրներին:

Քննարկվել են նաեւ այս տարի Հայաստանում ՀԱՊԿ-ի արագ արձագանքման հատուկ ստորաբաժանումների զորավարժության անցկացմանն առնչվող հարցեր:

Այս եւ ձեռք բերված մյուս պայմանավորվածությունների իրականացման նպատակով փետրվարին Հայաստան կայցելի ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի գլխավորած պատվիրակությունը:

Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը ներկա կգտնվի նաեւ հայ լեգենդար հետախույզ Գեւորգ Վարդանյանի հուղարկավորման արարողությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG