Մատչելիության հղումներ

Հաջորդ շաբաթ Ադրբեջան կայցելի ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի տեղակալը


Հունվարի 18-19-ը Ադրբեջան կայցելի ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի եւ Ասիայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինը։

APA լրատվական գործակալության փոխանցմամբ` այցի շրջանակներում նախատեսվող հանդիպումների ժամանակ Ռուբինը եւ ադրբեջանցի պաշտոնյաները քննարկելու են երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման հարցեր։

Հայաստանի արտգործնախարարությունից «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ այս ամսվա ընթացքում Ռուբինը ժամանելու է նաեւ Երեւան։

Էրիկ Ռուբինը անցած տարվա հուլիսին է նշանակվել ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի տեղակալ` այդ պաշտոնում փոխարինելով Թինա Քեյդենաուին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG