Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը դատապարտում է իրանցի գիտնականի սպանությունը


Միացյալ Նահանգները դատապարտել է միջուկային ֆիզիկայի մասնագետ, Իրանի «Նաթանզ» միջուկային ձեռնարկության աշխատակից Մոսթաֆա Ահմադի Ռոհսանի սպանությունը։

Իրանցի գիտնականը սպանվել է երեկ Թեհրանում` ռումբի պայթյունից։

Իրանի փոխնախագահ Մոհամադ-Ռեզա Ռահիմին հայտարարել է, թե հարձակման ետեւում կանգնած են «իմպերիալիստական տերությունների գործակալները», եւ վստահեցրել, որ այս սպանությունը չի կասեցնի պաշտոնական Թեհրանի միջուկային ծրագրի առաջընթացը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG