Մատչելիության հղումներ

Գողություն` Ազգային եւ ԵՊՀ-ի գրադարաններից


Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվում է Հայաստանի ազգային գրադարանի եւ Երեւանի պետական համալսարանի գրադարանից 2010-2011 թվականների ընթացքում առանձնապես խոշոր չափերի հասնող՝ մի քանի միլիոն դրամ արժողության գրքերի գողություն եւ յուրացում կատարելու վերաբերյալ քրեական գործը:

«Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Ազգային գրադարանի շենքի պահպանությունն իրականացնող՝ ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ ՀՁՊ գնդի ոստիկան Ե. Ղամբարյանն ու Վրաստանի քաղաքացի Վ. Ազարիաշվիլին, նախնական համաձայնության գալով, 2010-2011 թվականներին պարբերաբար մուտք են գործել «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի գրապահոց եւ հափշտակել շուրջ 150 միավոր տարբեր գիրք: Գրապահոցից գողություն կատարելու հերթական փորձը կատարվել է 2011 թվականի դեկտեմբերի 26-ին, սակայն հանցավոր խումբը վնասազերծվել է, եւ ՊՈԱԿ-ի շենք ապօրինի մուտք գործելու փորձ կատարած 4 անձինք անմիջապես բերման են ենթարկվել: Քրեական գործի նախաքննությամբ ապացույցներ են ձեռք բերվել նաեւ առ այն, որ Վրաստանի քաղաքացի Վ. Ազարիաշվիլիի դրդմամբ Երեւանի պետական համալսարանի գրադարանի բաժնի վարիչը շուրջ 19 միավոր տարբեր գրքեր է վաճառել նրան, իսկ ստացած գումարը տնօրինել անձնական նպատակներով», - ասված է Հատուկ քննչական ծառայության հաղորդագրությունում։

«Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 6 անձի՝ բաժնի վարիչը մեղադրվում է յուրացում, իսկ մնացած 5-ը, նրանց թվում՝ Վրաստանի քաղաքացի Վ. Ազարիաշվիլին եւ ոստիկանության երկու աշխատակիցներ՝ Ե. եւ Դ. Ղամբարյանները, ոստիկանության կրթահամալիրի քոլեջի ուսանող Վ. Ե.-ն եւ քաղաքացի Կ. Հովհաննիսյանը մեղադրվում են գողություն եւ գողության փորձ կատարելու մեջ։ Նախաքննությունը շարունակվում է», - հայտնում է Հատուկ քննչական ծառայությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG