Մատչելիության հղումներ

Տարրական դասարանի աշակերտները հաճախ դժվարանում են շախմատ սովորելիս


Այս տարվա սեպտեմբերից Հայաստանի դպրոցների տարրական դասարաններում սկսել են շախմատ դասավանդել:

Այս տարի առարկան կանցնեն միայն երկրորդ դասարանի աշակերտները, շաբաթական երկուական ժամով, եկող տարի՝ երրորդ եւ 2013-ի ուսումնական տարվանից՝ չորրորդ դասարաններում: Այսպիսով Հայաստանը դարձավ աշխարհի առաջին երկիրը, որտեղ շախմատը դասավանդվելու է հանրակրթական բոլոր դպրոցներում:

Առարկայի պահանջներից էր առանձին դասասենյակը, որ դպրոցները պետք է առանձնացնեին՝ հատուկ շախմատի դասերի համար: Շախմատ դասավանդող ուսուցիչների մի մասը հենց դպրոցի ուսուցիչներն են, ովքեր շախմատ խաղալ գիտեն եւ ովքեր վերապատրաստվել են դասավադնելու համար, մի մասն էլ դպրոցից դուրս մասնագետներ են:

Ստեփան Շահումյանի անվան դպրոցի շախմատի ուսուցիչ Յուրի Հակոբյանը նշեց, որ երկրորդ դասարանի մի քանի աշակերտներ մինչեւ իր սովորեցնելն արդեն գիտեին շախմատ խաղալ, մյուսներին ինքն է սովորեցրել: Խոստովանեց, որ երկրորդ դասարանցիները հաճախ դժվարանում են, եւ յուրաքանչյուրին առանձնահատուկ մոտեցում է պետք:

«Շախմատ սովորելիս պետք է լավ կենտրոնանալ, շատ ուշադիր լինել, իսկ երեխաները, հատկապես երկրորդ դասարանցիները շատ շուտ շեղվում են եւ հոգնում, այդ պատճառով աշխատում ենք մատչելի լեզվով խոսել նրանց հետ եւ կարծես խաղի միջոցով փորձել բացատրել կանոնները», - ասաց Յուրի Հակոբյանը:

Թե՛ դպրոցի նորանշանակ տնօրեն Կարինե Սաքանյանը, թե՛ շախմատի ուսուցիչը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասացին, որ ընդհանուր առմամբ շախմատի դասավանդումը կազդի երեխաների տրամաբանության զարգացման վրա, բայց դեռեւս չեն հայտնաբերել աշակերտների, ովքեր շախմատիստ դառնալու պոտենցիալ ունեն:

please wait

No media source currently available

0:00 0:05:09 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG