Մատչելիության հղումներ

Ազնավուրը Հայաստանի պարգեւներ է հանձնել շվեյցարահայ գործիչների եւ կառույցների


Լուսանկարը` Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության
Լուսանկարը` Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության
Երեկ Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունում տեղի է ունեցել շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչներին եւ հայկական կազմակերպություններին շնորհված պատվորագրերի եւ շնորհակալագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը Հայաստանի մշակույթի նախարարության պատվոգրեր է հանձնել Թոփալյան հիմնադրամին, շվեյցարահայ հանրահայտ դիրիժոր Լյուկ Բաղդասարյանին, կոմպոզիտոր Սիրվարդ Ղազանչյանին, բանաստեղծ, հայագետ Վահե Գոդելին, կրթության եւ գիտության նախարարության պատվոգրեր եւ շնորհակալագիր` Թոփալյան դպրոցի տնօրեն Նեվրիկ Ազադյանին, Ժնեւի համալսարանի հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վալենտին Կալզոլարի-Բուվյեին, Թոփալյան դպրոցի ուսուցչուհի Մեդա Խաչատրյանին:

Ազնավուրը շնորհակալություն է հայտնել պարգեւատրվածներին հայ մշակույթի եւ հայակերտման ու հայապահպանման գործում ունեցած ավանդի համար: Դեսպանը նշել է, որ Հայաստանի անկախության քսանամյակի կապակցությամբ համապատասխան գերատեսչությունների կողմից տրված պատվոգրերը եւ շնորհակալագրերը խորհրդանշական են եւ անկախ Հայաստանի կայացման գործում համայն հայության, ինչպես նաեւ օտարերկրյա գործիչների անձնվեր գործունեության գնահատանքի արտահայտությունն են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG