Մատչելիության հղումներ

ԵԽ-ն ուշադիր հետեւում է Դինքի սպանության գործով դատաքննությանը


Թուրքիա - Հրանտ Դինքի սպանության անմիջական կատարող Օգյուն Սամասթը (կենտրոնում) ժանդարմերիայի աշխատակիցների ուղեկցությամբ դուրս է գալիս դատարանից, Ստամբուլ, հուլիս, 2008թ.
Թուրքիա - Հրանտ Դինքի սպանության անմիջական կատարող Օգյուն Սամասթը (կենտրոնում) ժանդարմերիայի աշխատակիցների ուղեկցությամբ դուրս է գալիս դատարանից, Ստամբուլ, հուլիս, 2008թ.
Եվրոպայի խորհուրդն ուշադրությամբ հետեւում է «Ակոս»-ի խմբագիր Հրանտ Դինքի` 2007 թվականին կատարված սպանության գործի դատաքննությանը: Այս մասին է նշված Եվրախորհրդի մարդու իրավունքների գծով հանձնակատար Թոմաս Համարբերգի` երեքշաբթի օրը հրապարակած զեկույցում:

«Արդարադատության համակարգի գործունեությունն ու մարդու իրավունքները Թուրքիայում» վերնագրված շուրջ 40-էջանոց այս փաստաթղթում Դինքի գործով դատավարությունը հիշատակվում է մոտ 10 անգամ` հիմնականում քննադատական լույսի ներքո:

Համարբերգն իր զեկույցում ընդգծում է, որ վերջին տարիներին թուրքական արդարատության համակարգը մի շարք բարելավումներ է արձանագրել, ինչը, սակայն, Դինքի սպանության գործի քննության վրա գրեթե չի անդրադարձել:

«Եվրոպայի խորհրդի հանձնակատարը ողջունում է անպատժելիության դեմ պայքարում թուրքական կողմի արձանագրած հաջողությունները` նախեւառաջ մարդու իրավունքների խախտումների մասով: Դրա հետ մեկտեղ, մի շարք խնդիրներ մնում են չլուծված, որոնք, մասնավորաբար, ի հայտ եկան գրող եւ լրագրող Հրանտ Դինքի սպանության գործի քննության ընթացքում», - նշում է Համարբերգն իր զեկույցում` հավելելով. - «Հարկ է, սակայն, նկատել, որ վերջին շրջանի աղմկահարույց դատավարությունների, այդ թվում Դինքի սպանության գործի դատաքննության ընթացքում արձանագրված խախտումները նպաստեցին
Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգ
Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգ
այս թեմայի վերաբերյալ հանրային տեղեկացվածության աճին»:

Համարբերգի պնդմամբ` Դինքի գործում առկա գլխավոր թերություններից մեկը սպանության կազմակերպիչների մասով քննության անբավարար ընթացքն է:

Որպես ասվածի ապացույց` Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը մատնանշում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 2010 թվականին կայացված վճիռը, որում հստակորեն նշված է, որ թուրքական պետությունը թերացել է Դինքի կյանքը պաշտպանելու հարցում: «Այս խնդրի շուրջ մի շարք վարչական հետաքննություններ են անցկացվել, որոնցում, սակայն, Դինքի ընտանիքն այդպես էլ չի ներգրավվել», - նշված է Եվրոպայի խորհրդի զեկույցում:

«Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գծով հանձնակատարը լրջորեն հետեւել է Դինքի գործի ընթացքին, որում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մի շարք խախտումներ է հայտնաբերել: Թուրքական իշխանությունները պարտավորվել են վերացնել այդ բացթողումները», - նշված է Թոմաս Համարբերգի զեկույցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG