Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը այսօր վետո է դրել Սահմանադրական խորհրդի որոշման վրա: Խորհուրդն արգելել էր Ժանաոզեն քաղաքում խորհրդարանի ընտրությունների անցկացումը:
Նազարբաեւը հոկտեմբերին կարգադրություն էր ստորագրել հունվարի 15-ին մեջլիսի ընտրությունների անցկացման վերաբերյալ:
Ղազախստանի նախագահը, պաշտոնական հաղորդագրության համաձայն, նախընտրել է վետոն՝ նկատի ունենալով Ժանաոզեն քաղաքում հանդարտված իրավիճակը: Դեկտեմբերի 16-ին այդ քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետեւանքով տուժել էր ավելի քան 100 մարդ: