Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը իրազեկում է, որ Երեւան քաղաքում տեղադրված երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման տեսախցիկներն ու արագաչափ սարքերը գործարկվելու են 2012 թ. հունվարի 16-ից:

Տեսախցիկները տեղակայված են Աբովյան-Կորյուն, Կոմիտաս-Վաղարշյան, Բաղրամյան-Մոսկովյան,
Բաղրամյան-Պռոշյան, Մաշտոց-Թումանյան,
Մաշտոց-Ամիրյան, Խանջյան-Տիգրան Մեծ,
Խանջյան-Սայաթ Նովա, Արշակունյաց-Գրիգոր Լուսավորիչ, Արշակունյաց-Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկներում:

Արագաչափ սարքերը տեղակայված են Իսակովի,
Արշակունյաց, Մյասնիկյան, Թբիլիսյան, Աթենքի,
Բագրատունյաց, Սարալանջի, Աճառյան, Լենինգրադյան փողոցներում եւ Երեւան-Սեւան ավտոճանապարհին (Երեւան քաղաք մուտք գործող ուղղության վրա):

Ոստիկանությունը նաեւ հայտնում է, որ կարճ ժամանակահատվածում Երեւան քաղաքի այլ փողոցներում նույնպես տեղադրվելու են նման սարքեր:

«Ոստիկանությունը հորդորում է բոլոր վարորդներին պահպանել ճանապարհային րթեւեկության կանոնները», - ասված է այսօր ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրությունում:


Դիտեք Իրավախախտումների արձանագրման տեսախցիկների քարտեզը` մեծացված:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG