Մատչելիության հղումներ

Ասադը մեղադրում է արտաքին ուժերին


Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը այսօր արտաքին ուժերին մեղադրել է իր երկիրը ապակայունացնելու փորձի մեջ։

Հանդես գալով հրապարակային ելույթով` Ասադը հայտարարել է, թե Սիրիայում տեղի ունեցող խռովությունների պատճառը «օտարերկրյա դավադրությունն» է։

Այնուհանդերձ, նա վստահեցրել է, թե այդ դավադրությունը տապալվում է, եւ ասել է, որ «այլեւս ոչ ոք չի խաբվում»։

Ասադը նաեւ մեղադրել է Արաբական պետությունների լիգային միջնորդական ջանքերում ձախողվելու մեջ եւ հայտարարել, թե զարմացած է, որ «արաբները Սիրիայի կողքին չեն»։

ՄԱԿ-ի գնահատականներով` անցած տարվա մարտից Սիրիայում շարունակվող հուզումների հետեւանքով սպանվել է մինչեւ 5 հազար մարդ: Այդ տվյալների հրապարակումից հետո, ըստ սիրիացի ընդդիմադիրների, էլի հարյուրավոր մարդիկ են զոհվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG