Մատչելիության հղումներ

Մոսկովյան ռեստորանում պայթյունից տուժածների թվում վեց հայ կա


Երեկ Մոսկվայի Հարավ-արեւմտյան թաղամասի իտալական Il Pittore
ռեստորանում բնական գազի արտահոսքի հետեւանքով տեղի ունեցած պայթյունից տուժած 37 անձանց թվում, ըստ Ռուսաստանում Հայաստանի դեսպանության ճշտած տվյալների, վեց հայ կա:

Ազգությամբ հայ 24-ամյա Ռոմա Մարկուսյանը բժշկական օգնությունից հրաժարվել է։

Մոսկվայում գրանցված Աղաջանովների ընտանիքի անդամներ 52-ամյա Ելենան եւ 30-ամյա Վիկտորյան հրաժարվել են բժշկական օգնությունից, իսկ 3-ամյա Նիկան գտնվում է Մոսկվայի Մանկաբուժության գիտահետազոտական ինստիտուտում. նրա վիճակը գնահատվում է կայուն:

Տուլայի մարզում գրանցված 36-ամյա Սիրանույշ Եղուսյանի վիճակը կայուն է` միջին ծանրության, նա գտնվում է Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան գիտահետազոտական ինստիտուտում:

14-ամյա Ֆելիքս Մկրտչյանը առաջին բժշկական օգնություն ստանալուց հետո
թեթեւ այրվածքներով դուրս է գրվել Մոսկվայի Սբ. Վլադիմիր հիվանդանոցից:

Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը փոխանցեց նաեւ, որ տուժածների քաղաքացիությունը ներկայումս ճշտվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG