Մատչելիության հղումներ

Փոխվել է Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետը


Հայաստանի Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հունվարի 9-ի հրամանով ոստիկանության գնդապետ Նորայր Մուրադխանյանը ազատվել է Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետի պաշտոնից։

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ոստիկանապետի մեկ այլ հրամանով տվյալ պաշտոնում նշանակվել է ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը։

Նորայր Մուրադխանյանը Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը ղեկավարում էր 2008 թվականի հուլիսից։


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG