Մատչելիության հղումներ

Եմենում մշակվել է նախագահին անձեռնմխելիություն շնորհող օրինագիծ


Եմենի կառավարությունը նախապատրաստել է մի օրենքի նախագիծ, որով անձեռնմխելիություն է շնորհվում երկրի նախագահ Ալի Աբդուլա Սալեհին։

Պարսից ծոցի համագործակցության խորհրդի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնությամբ, Եմենի նախագահը այս փետրվարի 21-ին պետք է վայր դնի իր լիազորությունները` փոխարենը ստանալով անձեռնմխելիություն: Նույն օրը պետք է տեղի ունենան նաեւ նախագահական ընտրություններ:

Նախատեսվում է, որ առաջիկա օրերին նշված օրինագիծը կընդունվի երկրի խորհրդարանի կողմից։

Անցած տարի Եմենում բռնկվել էին քաղաքացիական հուզումներ, որոնց արդյունքում երկիրը 33 տարի ղեկավարած Սալեհը ստիպված եղավ իշխանությունից հեռանալու համաձայնություն տալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG