Մատչելիության հղումներ

logo-print

Աշոտյանը Լոնդոնում համաշխարհային կրթական համաժողովի է մասնակցում


Միացյալ Թագավորության համալսարանների եւ գիտության նախարար, պատգամավոր Դեյվիդ Վիլեթսի եւ կրթության պետքարտուղար, պատգամավոր Մայքլ Գոուվի հրավերով, Կրթության նախարարների համաշխարհային կրթական համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը այսօր եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Լոնդոն:

Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ` լոնդոնյան համաժողովի ընթացքում նախատեսվում է քննարկել կրթական համակարգերի բարեփոխման, քաղաքականության իրականացման, կրթության որակի ապահովման եւ օրենսդրական դաշտի կատարելագործման հարցեր:

Համաժողովին մասնակցում է նաեւ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG