Մատչելիության հղումներ

logo-print

Հանրապետական գործիչները քննադատում են Ռոմնիին


ԱՄՆ-ի նախագահի թեկնածությանը հավակնող հանրապետական քաղաքական գործիչները կիրակի օրը Նյու Հեմփշիր նահանգում կայացած հեռուստաբանավեճի ժամանակ խստորեն քննադատել են իրենց կուսակից, Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնիին:

Վաղը Նյու Հեմփշիրում անցկացվելու է նախնական ընտրությունների հերթական փուլը:

Վերջին սոցհարցումները վկայում են, որ հաղթելու շանսեր ունի հենց Ռոմնին, ով համարվում է հանրապետականների ֆավորիտը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG