Մատչելիության հղումներ

Ծովահենները ազատ արձակեցին վրացի 15 նավաստիներին


Ծովահենները ազատ են արձակել վրացի 15 նավաստիներին, որոնց պատանդ էին վերցրել 2010 թվականի սեպտեմբերին` Սոմալիի ափերից ոչ հեռու։ Այդ մասին տեղեկացրել է Վրաստանի ծովային տրանսպորտի գործակալությունը:

Ավելի վաղ խոսվում էր, թե ծովահենները պատանդներին ազատ արձակելու համար 9 միլիոն դոլար փրկագին են պահանջել: Տրվել է այդ գումարը ծովահեններին, թե ոչ` չի հստակեցվում:

Վրաց ծովայինների հետ պատանդ էին վերցվել նաեւ 3 թուրք նավաստիներ, սակայն նրանց մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG