Մատչելիության հղումներ

Արաբական լիգան մտադիր է ավելացնել Սիրիայում իր դիտորդների թիվը


Արաբական պետությունների լիգան դարձյալ խնդրել է Սիրիայի կառավարությանը` վերջ տալ ցուցարարների նկատմամբ իրականացվող ճնշումներին եւ թույլ տալ Լիգայի դիտորդներին առավել անկախ հետեւել այդ երկրում տեղի ունեցող իրադարձություններին:

Կահիրեում երեկ կայացած հանդիպմանը Արաբական երկրների լիգայի նախարարները դեմ են արտահայտվել սիրիական ընդդիմության կոչին, որ Սիրիայում տիրող իրավիճակով զբաղվեն ՄԱԿ-ի դիտորդները:

Քաթարի վարչապետ շեյխ Համադ բին Ջասեմ ալ-Թանին ասել է, թե Լիգան մտադիր է հաջորդ մի քանի օրերի ընթացքում ավելացնել Սիրիայում իր դիտորդների քանակը` հասցնելով այն 300-ի:

Այս պահին Սիրիայում առաքելություն է իրականացնում Արաբական լիգայի 163 դիտորդ:

Այդուհանդերձ, Լիգայի դիտորդները արժանանում են քննադատության այն բանի համար, որ թեեւ դեկտեմբերի 26-ից գտնվում են Սիրիայում, սակայն այդ երկրում ցուցարարների նկատմամբ բռնությունները չեն դադարել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG