Մատչելիության հղումներ

logo-print

Իրանը հայտարարում է «մեծ թվով» ԱՄՆ-ի լրտեսների ձերբակալելու մասին


Իրանի հետախուզության նախարարը հայտարարել է, որ իրանական հատուկ ծառայությունները մեծ թվով մարդկանց են ձերբակալել, ովքեր մեղադրվում են ԱՄՆ-ի օգտին լրտեսության համար:

Հեյդար Մոսլեհիի խոսքերով` կասկածյալները Իրանից դուրս իրենց գործընկերների հետ շփվել են ինտերնետի միջոցով:

Թե կոնկրետ երբ են ձերբակալվել կասկածյալները, քանիսն են ու ինչ ազգության են պատկանում` չի մանրամասնվում:

Իրանի իշխանությունները պարբերաբար հայտարարում են ԱՄՆ-ի եւ Իսրայելի օգտին լրտեսության համար կասկածվող անձանց ձերբակալելու մասին, սակայն հավելյալ տեղեկություններ չեն հաղորդվում, գրում են արեւմտյան լրատվամիջոցները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG