Մատչելիության հղումներ

Ահմադինեժադը ժամանել է Վենեսուելա


Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ժամանել է Վենեսուելա` այդպիսով սկսելով իր շրջագայությունը Լատինական Ամերիկայի չորս երկրներով:

Իր նախագահության օրոք Ահմադինեժադը հինգերորդ անգամ է այցելում Վենեսուելա: Սպասվում է, որ նա հանդիպում կունենա այդ երկրի նախագահ Ուգո Չավեսի հետ:

Իրանի նախագահի շրջագայության ծրագրում ընդգրկված են նաեւ Նիկարագուան, Կուբան եւ Էկվադորը:

Մինչ Ահմադինեժադի այցը Լատինական Ամերիկայի երկրներ, Միացյալ Նահանգները հորդորում էր այդ երկրներին չամրապնդել կապերը Իրանի հետ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG