Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը զգուշացնում է Իրանին


Միացյալ Նահանգները հայտարարել է, թե պատասխան քայլեր կձեռնարկի, եթե Իրանը փորձի փակել դեպի Պարսից ծոց տանող ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցը:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Փանեթան CBS հեռուստաընկերության հարցազրույցում ասել է, թե նման քայլով Իրանը կհատի այսպես կոչված «կարմիր գիծը»:

Պաշտոնական Թեհրանը սպառնացել է փակել նեղուցը, եթե Եվրամիությունը էմբարգո դնի իրանական նավթի վրա:

Արեւմտյան երկրները պնդում են, որ Իրանի միջուկային ծրագրի նպատակն է միջուկային զենք ձեռք բերելը, սակայն Թեհրանը հերքում է մեղադրանքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG