Մատչելիության հղումներ

Ռուսաստանյան եկեղեցու առաջնորդը իշխանություններին կոչ է անում «լսել ցուցարարներին»


Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ առաջինը քվեարկում է Պետդումայի ընտրություններում, 4-ը դեկտեմբերի, 2011թ․
Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ առաջինը քվեարկում է Պետդումայի ընտրություններում, 4-ը դեկտեմբերի, 2011թ․
Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ առաջինը հայտարարել է, որ Ռուսաստանի հասարակությունը իրավունք ունի արտահայտել իր անհամաձայնությունը երկրում տիրող քաղաքական իրավիճակի վերաբերյալ, իսկ իշխանությունները պետք է լսեն ցուցարարներին եւ համապատասխանաբար ճշգրտեն իրենց քաղաքականությունը։

Ռուսաստանյան առաքելական եկեղեցու առաջնորդը այս հայտարարությամբ հանդես է եկել «Россия 1» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարքը միաժամանակ քաղաքացիներին կոչ է արել չտրվել սադրանքների եւ չքայքայել երկիրը։ «Պետք է կարողանալ արտահայտել անհամաձայնությունը», - նշել է Կիրիլ առաջինը։

Դեկտեմբերի 4-ին Ռուսաստանում անցկացված Պետդումայի ընտրությունները բողոքի զանգվածային ակցիաների պատճառ դարձան։ Ընդդիմադիրները պնդում են, որ ընտրությունները բազմաթիվ խախտումներով են անցել։

Փետրվարի 4-ին՝ նախագահական ընտրություններից մեկ ամիս առաջ, ռուսաստանյան ընդդիմությունը նոր ցույց է նախաձեռնել։ Չնայած բողոքի ակցիաներին, քաղաքական վերլուծաբանները կանխատեսում են, որ մարտի 4-ին նախատեսված այդ ընտրություններում կհաղթի Ռուսաստանի նախկին նախագահ, այժմ վարչապետ Վլադիմիր Պուտինը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG