Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Իրանի հարցում լարվածությունը թուլացնելու կոչ է անում


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը կոչ է արել թուլացնել լարվածությունը Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ։

Իրանի կողմից Օրմուզի նեղուցում անցկացված զորավարժությունները, որոնք ավարտվեցին հունվարի 2-ին, ինչպես նաեւ նոր զորավարժություններ անցկացնելու մտադրության մասին հայտարարությունը ԱՄՆ-ի հետ նոր հակասությունների պատճառ է դարձել։

Օրմուզի նեղուցով է անցնում նավթի փոխադրումների մոտ մեկ երրորդը: Զորավարժություններն այստեղ անցկացվում են Իրանի դեմ միջազգային տնտեսական պատժամիջոցների խստացման ֆոնին: ԱՄՆ-ը սպառնացել է պատասխան քայլեր ձեռնարկել, եթե Իրանի զինված ուժերը փակեն Օրմուզի նեղուցը։

Բան Կի-մունը կողմերին կոչ է արել «առավելագույն ջանքեր գործադրել» տարածաշրջանում լարվածության հետագա աճը կանխելու համար եւ նստել բանակցությունների սեղանի շուրջ։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անդրադարձել է նաեւ Իրանի միջուկային ծրագրին՝ ասելով, որ Իրանը պետք է ապացուցի, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ նպատակներ է հետապնդում։ Բան Կի-մունը Թեհրանից պահանջել է ենթարկվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերին, որոնք արգելում են Իրանին զբաղվել ուրանի հարստացմամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG