Մատչելիության հղումներ

logo-print

Չեխիան քաղաքական ապաստան է տվել Յուլիա Տիմոշենկոյի ամուսնուն


Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն դատարանի դահլիճում: 5-ը օգոստոսի, 2011թ.

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն դատարանի դահլիճում: 5-ը օգոստոսի, 2011թ.

Ուկրաինայի նախկին վարչապետի ամուսինը Չեխիայում է գտնվում անցած տարեվերջից: 51-ամյա Ալեքսանդր Տիմոշենկոն գործարար է, քաղաքական գործունեությամբ չի զբաղվում:

Ավելի վաղ Չեխիան արդեն քաղաքական ապաստան տրամադրել է Յուլիա Տիմոշենկոյի կառավարությունում Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցրած Բոգդան Դանիլիշինին:

Չեխիայի այդ քայլը սառեցրեց հարաբերությունները Կիեւի եւ Պրահայի միջեւ: Մասնավորապես, անցյալ տարի մայիսին Ուկրաինայից լրտեսության մեղադրանքով վտարվեցին չեխական դեսպանատան երկու ռազմական կցորդները: Ի պատասխան Պրահան արտաքսեց երկու ուկրաինացի դիվանագետի:

Չեխական մամուլը կարծիք է հայտնում, որ Ալեքսանդր Տիմոշենկոյին քաղաքական ապաստան տրամադրելը եւս լարվածություն կմտցնի երկու երկրների հարաբերություններում:

Յուլիա Տիմոշենկոյին, հիշեցնենք, Կիեւի դատարանը հոկտեմբերին դատապարտեց 7 տարվա ազատազրկման 2009 թվականին Ռուսաստանի հետ գազային համաձայնագիրը կնքելիս պաշտոնական լիազորություններն անցնելու մեջ: Նրան դեկտեմբերի 30-ին Կիեւի քննչական մեկուսարանից տեղափոխեցին Խարկովի կանանց ուղղիչ գաղութ:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG