Մատչելիության հղումներ

Նյու Յորքում բողոքի ցույց է անցկացվել ընդդեմ Ցեղասպանության ժխտումը քրեականացնող ֆրանսիական օրինագծի


Թուրքական ծագում ունեցող շուրջ երկու տասնյակ մարդ հունվարի 5-ի երեկոյան հավաքվել էին Նյու Յորքում Ֆրանսիայի հյուպատոսության շենքի առջեւ` ի նշան բողոքի ընդդեմ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը հերքելու համար քրեական պատիժ սահմանող օրինագծի, որը անցած տարեվերջին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովը:

Ցույցը կազմակերպել էր Երիտասարդ թուրքերի ասոցիացիան: Ցուցարարները ծածանում էին Թուրքիայի եւ ԱՄՆ-ի դրոշները եւ վարկարկում «Ամոթ Ֆրանսիային»:

Թուրքական կառավարությունը պնդում է, թե զանգվածային սպանությունները, որ տեղի էին ունեցել Օսմանյան կայսրության մայրամուտին` 1915 թվականին, ու որոնց ընթացքում զոհվել է ավելի քան 1.5 միլիոն հայ, երկու կողմերից զոհերի հանգեցրած քաղաքացիական բախումների հետեւանք են եղել:

Անցած տարեվերջին Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը քվեարկությամբ ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որով մեկ տարվա ազատազրկում եւ 45 հազար եվրո տուգանք է սահմանվում: Օրինագիծը այս ամսվա վերջին քվեարկության է դրվելու խորհրդարանի վերին պալատում` Սենատում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG