Մատչելիության հղումներ

Մեդվեդեւն ու Ահմադինեժադը քննարկել են Իրանի միջուկային ծրագիրն ու իրավիճակը Սիրիայում


Այսօր ռուսաստանյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադիմեժադը: Քննարկվել են մեկնարկած 2012 թվականին երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր:

Կրեմլի պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն, անդրադառնալով Մերձավոր Արեւելքում, մասնավորապես, Սիրիայում տիրող իրավիճակին` երկու երկրների նախագահները համոզմունք են հայտնել, որ տարածաշրջանի հիմնախնդիրները լուծումը հնարավոր է բացառապես քաղաքական միջոցներով:

Քննարկվել է նաեւ Իրանի միջուկային ծրագրի նկառմամբ վստահությունը վերականգնելուն ուղղված ռուսաստանյան նախաձեռնությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG