Մատչելիության հղումներ

logo-print

Տիմոշենկոյի պաշտպանները դիմել են Գլխավոր դատախազություն


Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի պաշտպանները բողոքարկել են իրենց պաշտպանյալի տեղափոխումը Կիեւի քննչական մեկուսարանից Խարկովի գաղութ:

Տիմոշենկոյի փաստաբան Սերգեյ Վլասենկոն հայտնել է, որ բողոքը ներկայացվել է Գլխավոր դատախազություն:

Տիմոշենկոյի մոտ հարյուր կողմնակիցներ այսօր Խարկովի գաղութի մոտ բողոքի ցույց են անցկացրել:

Ավելի վաղ Խարկովի վարչական դատարանը, բավարարելով քաղաքային իշխանությունների պահանջը, արգելել էր Տիմոշենկոյի կողմնակիցներին վրաններ տեղադրել գաղութի մոտ եւ հունվարի 5-ին եւ 6-ին անցկացնել բողոքի ցույցեր:

Յուլիա Տիմոշենկոն, հիշեցնենք, դատապարտել է յոթ տարվա ազատազրկման` 2009 թվականին Ռուսաստանի հետ գազի մատակարարման պայմանագրերը կնքելիս իր լիազորությունները գերազանցելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG