Մատչելիության հղումներ

Թուրքիայի արտգործնախարարը բանակցություններ է վարում Իրանում


Երկօրյա այցով Իրանում է գտնվում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:

Նա արդեն բանակցել է իր իրանցի պաշտոնակից Ալի Աքբար Սալեհիի հետ: Հանդիպման արդյունքների մասին ոչինչ չի հաղորդվում: Նախատեսված համատեղ մամուլի ասուլիսը չի կայացել:

Թուրք նախարարը հանդիպում է ունենալու նաեւ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ: Ակնկալվում է, որ քննարկվելու են Իրանի միջուկային ծրագրի շուրջ Արեւմուտքի հետ հակամարտությունը եւ Սիրիայում տիրող իրավիճակը:

Իրանը դիտվում է որպես Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի վարչակարգի մերձավոր դաշնակից: Թուրքիան, ի հակադրություն, կտրուկ քննադատել է Ասադին ընդդիմությանը ճնշելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG