Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչը կոչ է անում համակարգել բողոքի ակցիաները


Ռուսաստանի «Ձախ ճակատ» ընդդիմադիր շարժման առաջնորդ Սերգեյ Ուդալցովը համարում է, որ Մոսկվայում եւ երկրի այլ քաղաքներում հարկավոր է ստեղծել համակարգող կենտրոններ, որոնց կվերապահվեն որոշումների ընդունումն ու դեկտեմբերյան ցույցերի մասնակիցների անունից իշխանությունների հետ բանակցելու իրավունքը:

Ուդալցովի կարծիքով, այդ կենտրոնների կազմում պետք է ընդգրկվեն ընդդիմադիր բոլոր հոսանքների ներկայացուցիչները, քաղաքացիական ակտիվիստները, մշակույթի գործիչները: Բոլոր որոշումները, նրա համոզմամբ, պետք է ընդունվեն կոլեգիալ կարգով, հրապարակայնորեն եւ ամենակարեւորը` օրինականության սահմաններում:

Ուդալցովը հայտարարել է, թե շարժման առանձին ներկայացուցիչների մեկուսի բանակցությունները հարուցում են դեկտեմբերի 10-ին Բոլոտնայա հրապարակ եւ դեկտեմբերի 24-ին Սախարովի պողոտա դուրս եկած մարդկանց անվստահությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG