Մատչելիության հղումներ

Սիրիական ընդդիմությունը պահանջում է ՄԱԿ-ի դիտորդներով փոխարինել ԱՊԼ-ի առաքելությունը


Սիրիայի ընդդիմադիր Ազգային խորհրդի ղեկավար Բուրհան Գոլիյանը հայտարարել է, թե երկրում գտնվող Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) առաքելությունն «անարդյունավետ է», ու այն հարկավոր է փոխարինել ՄԱԿ-ի դիտորդներով:

Սիրիական ընդդիմությունը պնդում է, թե իշխանությունները թույլ չեն տվել, որ միջազգային փորձագետները կարողանան «նորմալ աշխատել» եւ օբյեկտիվորեն գնահատել իրադարձությունները:

ԱՊԼ-ի դիտորդներին հետ կանչելու կոչով ավելի վաղ հանդես էր եկել Արաբական խորհրդարանը` Արաբական պետությունների լիգայի խորհրդակցական մարմինը:

Միջազգային այս կազմակերպության դիտորդները Սիրիայում են գտնվում արդեն մեկ շաբաթ: Նրանք հետեւում են երկրի վարչակարգի կողմից բռնությունները դադարեցնելու պայմանների կատարմանը: Այդուհանդերձ, իրավապաշպանների տվյալներով, երեկ երկրում եւս երեք մարդ է սպանվել:

ՄԱԿ-ի տվյալներով, նախագահ Բաշար ալ Ասադի վարչակարգի դեմ ուղղված զանգվածային անկարգությունների ընթացքում Սիրիայում սպանվել է 5 հազարից ավելի մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG