Մատչելիության հղումներ

logo-print

«Համաս»-ը «ֆարս» է որակում իսրայելա - պաղեստինյան հանդիպումը


Պաղեստինյան «Համաս» խմբավորումը այսօր «ֆարս» եւ «ժամանակի վատնում» է որակել իսրայելցի եւ պաղեստինցի բանակցողների՝ երեկ Հորդանանում կայացած հանդիպումը։

Վերջին 16 ամիսների ընթացքում իսրայելա - պաղեստինյան առաջին հանդիպումը՝ նվիրված խաղաղ բանակցությունները վերսկսելու ուղիների քննարկմանը, ըստ «Համաս»-ի խոսնակ Ֆավզի Բարհումի, հակասում է իրենց ժողովրդի հույսերին եւ իղձերին։

Հանդիպման արդյունքում, որին մասնակցել են նաեւ Հորդանանի պաշտոնյաները եւ Մերձավոր Արեւելքում խաղաղ գործընթացի միջնորդ քառյակի՝ Միացյալ Նահանգների, Եվրամիության, Ռուսաստանի եւ ՄԱԿ-ի նեկայացուցիչները, որեւէ ճեղքում չի արձանագրվել։

Գազայի հատվածը վերահսկող «Համաս»-ը հրաժարվում է ճանաչել Իսրայելը եւ ընդդիմանում է հրեական պետության հետ խաղաղության հաստատման՝ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի նախաձեռնություններին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG