Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի Սենատը կքվեարկի ցեղասպանության օրինագիծը


Ֆրանսիայի Սենատի նիստերի դահլիճը

Ֆրանսիայի Սենատի նիստերի դահլիճը

Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը մինչեւ հունվարի վերջը քվեարկելու է Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագիծը, հաղորդում է BBC-ն։

Նույն աղբյուրի վկայությամբ, չնայած անցած տարվա դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային Ֆրանսիա - Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի հեղինակ Վալերի Բուայեն Ազգային ժողովում նախագծի քննարկման ժամանակ, Փարիզ, 22-ը դեկտեմբերի, 2011թ.

Ֆրանսիա - Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի հեղինակ Վալերի Բուայեն Ազգային ժողովում նախագծի քննարկման ժամանակ, Փարիզ, 22-ը դեկտեմբերի, 2011թ.

ժողովի կողմից օրինագծի ընդունմանը պաշտոնական Անկարայի կտրուկ հակազդեցությանը՝ ֆրանսիական կառավարության պաշտոնյաները տեղական լրատվամիջոցներին ասել են, որ քվեարկությունը վերին պալատում կայանալու է։

Անցած ամիս Ազգային ժողովի հավանությանը արժանացած օրինագծով նախատեսվում է մեկ տարվա ազատազրկում եւ 45 հազար եվրո տուգանք սահմանել Հայոց ցեղասպանությունը հրապարակավ ժխտողների նկատմամբ։

BBC-ն նշում է, որ Հոլոքոսթը ժխտողների նկատմամբ համանման պատիժ է սահմանված 1990 թվականից։

Այնուհանդերձ, ֆրանսիական կառավաության որոշ անդամներ, այդ թվում՝ արտգործնախարար Ալեն Ժյուպեն, մտահոգություն են արտահայտել օրինագծի հնարավոր ընդունման առնչությամբ։

Ժյուպեն, մասնավորապես, նախագիծը որակել է «անօգուտ եւ անարդյունավետ» եւ դրա ընդունման դեպքում լուրջ հետեւանքներ է կանխատեսել ֆրանս - թուրքական հարաբերություններում։

Ազգային ժողովում օրինագծի ընդունմանը հաջորդեցին պաշտոնական Անկարայի հայտարարությունները Ֆրանսիայի նկատմամբ «պատժամիջոցների» առաջին փուլի մասին, եւ Թուրքիան դադարեցրեց ռազմական համագործակցությունը Ֆրանսիայի հետ, Փարիզից խորհրդակցությունների համար «անորոշ ժամանակով» հետ կանչեց իր դեսպանին։

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը նաեւ հայտարարեց, թե Ֆրանսիան «ցեղասպանություն» է գործադրել իր նախկին գաղութ Ալժիրում՝ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին խորհուրդ տալով այդ դեպքերի մասին «հարցնել իր հորը, որը այնտեղ ծառայել է ֆրանսիական լեգեոնում»։

Ֆրանսիայի նախագահը, սակայն, թուրք գործընկերներին կոչ արեց հարգել իրենց տեսակետը, եւ շեշտեց. - «Ֆրանսիան դասեր չի տալիս որեւէ մեկին, սակայն չի էլ ցանկանում, որ այդպիսիք տան իրեն»:

2012 թվականի առաջին օրերին էլ հայտնի դարձավ, որ Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Թահսին Բուրչուօղլուն շուտով վերադառնալու է Փարիզ, ինչը, ըստ թուրքական լրատվամիջոցների, պաշտոնական Անկարայի ջանքերից մեկն է` կանխելու օրինագծի հաստատումը ֆրանսիական Սենատում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG