Մատչելիության հղումներ

Դավութօղլուն ժամանում է Իրան


Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն այսօր ժամանում է Իրան, որտեղ բանակցություններ է վարելու այդ երկրի վիճահարույց միջուկային ծրագրի վերաբերյալ։

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության փոխանցմամբ, Դավութօղլուն երկօրյա խորհրդակցություններ կունենա իր իրանցի գործընկեր Ալի Աքբար Սալեհիի հետ՝ ինչպես պաշտոնական Թեհրանի միջուկային ծրագրի, այնպես էլ Իրաքում եւ Սիրիայում զարգացումների շուրջ։

Այս հանդիպումը տեղի է ունենում Իրանի եւ արեւմտյան տերությունների միջեւ լարվածության աճի ֆոնին՝ կապված պաշտոնական Թեհրանի միջուկային ծրագրի հետ։

Արեւմուտքը կասկածներ ունի, որ Իրանը փորձում է միջուկային զենք ստանալ, մինչդեռ Թեհրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ նպատակներ ունի։

Շաբաթ օրը Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հաստատել է Իրանի ֆինանսական եւ նավթային ոլորտներին վերաբերող նոր պատժամիջոցները։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG