Մատչելիության հղումներ

Իրանի նախկին նախագահի դուստրը ազատազրկվեց


Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի դուստրը՝ Ֆաեզա Հաշեմի Ռաֆսանջանին դատապարտվել է վեց ամսվա ազատարկման՝ «կառավարող համակարգի դեմ քարոզչություն իրականացնելու» մեղադրանքով։

BBC-ի փոխանցմամբ, դատավարությունը տեղի է ունեցել անցած ամիս՝ փակ դռների ետեւում։

Իրանական լրատվամիջոցների վկայությամբ, նախկին նախագահի դստերն արգելվել է նաեւ առաջիկա հինգ տարիներին զբաղվել քաղաքական, մշակութային եւ լրատվական գործունեությամբ։

Ֆաեզա Ռաֆսանջանին դատավճիռը բողոքարկելու համար 20 օր ունի։

Խորհրդարանի նախկին պատգամավոր Ֆաեզա Ռաֆսանջանին իրանական պետության նախկին ղեկավարի քաղաքականապես ամենաակտիվ զավակն է։ 2011 թվականի փետրվարին նա կարճ ժամանակով ձերբակալվել էր բողոքի արգելված երթին մասնակցելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG