Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը եւ Բակո Սահակյանը այցելել են Մարտունու շրջանի զորամասեր


Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը այսօր Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Մարտունու շրջանի զորամասեր, ծանոթացել զինվորների առօրյային:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը եւ Բակո Սահակյանը մասնակցել են նաեւ Մարտունի շրջկենտրոնում «Սայաթ-Նովա» մարզահամալիրի բացման արարողությանը:

Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում Հայաստանի եւ Ղարաբաղի նախագահներն այցելել են փայտավերամշակման գործարան, որտեղ բրիկետների արտադրամասում ծանոթացել են բիովառելիքի արտադրության կազմակերպման գործընթացին:

Սարգսյանն ու Սահակյանը այցելել են նաեւ Շուշի-Կարմիր Շուկա բնակավայրերի խաչմերուկում գտնվող` կարծր վառելիքով գործող ջեռուցման կաթսաների պատրաստման արտադրամաս, ծանոթացել արտադրական գործընթացին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG