Մատչելիության հղումներ

Թուրքիայի դեսպանը կվերադառնա Փարիզ


Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանը շուտով վերադառնալու է Փարիզ: Այս մասին հաղորդում է «Ֆրանս պրես»-ը` վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները:

Դեսպանը դեկտեմբերի 23-ին խորհրդակցությունների նպատակով հետ էր կանչվել Անկարա Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի պատճառով:

Թուրքական «Զաման» թերթը գրում է, որ դեսպանի վերադարձը Փարիզ Անկարայի ջանքերից մեկն է` կանխելու օրինագծի հաստատումը Սենատում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG