Մատչելիության հղումներ

Իրանը ԱՄՆ-ից պահանջում է ավիակիր չուղարկել Պարսից ծոց


Իրանի զինված ուժերի հրամանատարը հայտարարել է, որ Մերձավոր Արեւելքում հայտնված ամերիկյան ավիակիրը չպետք է վերադառնա Պարսից ծոց:

Իրանական լրատվական մի քանի գործակալությունների հաղորդմամբ` զինված ուժերի ղեկավար Աթաոլլահ Սալեհին այսօր ասել է, որ ավիակիրի վերադարձի դեպքում Իրանը գործողություններ կձեռնարկի: Նա նաեւ ասել է, որ այս զգուշացումը չի կրկնվելու: Սալեհին չի նշել ավիակիրի անվանումը եւ չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ գործողություններ կարող է ձեռնարկել իր երկիրը դրա վերադարձի դեպքում:

Երկուշաբթի Իրանը ավարտել է տասնօրյա ռազմածովային զորավարժությունները` Հորմուզի նեղուցում (այստեղով է իրականացվում նավթի համաշխարհային առեւտրի մոտ մեկ-երրորդը) արձակելով մի շարք հրթիռներ, այդ թվում` «երկիր-երկինք» տիպի միջին հեռահարության հրթիռը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG